«Victoria’s Secret»-ի հայազգի մոդելը նկարահանվել է «Elle Indonesia» ամսագրի համար - www.aragnews.info

Լրահոս

Լրահոս

Translate

9/04/2020

«Victoria’s Secret»-ի հայազգի մոդելը նկարահանվել է «Elle Indonesia» ամսագրի համար


Հայտնի «Elle Indonesia» ամսագրի ինստագրամյան էջում կարճ տեսահոլովակ է հրապարակվել, որի գլխավոր դերում գեղեցկուհի Ռուբինա Խանզադյանն է։


Ռուբինան նկարահանումներից նաև մի քանի լուսանկար հրապարակել է իր անձնական էջում։ Լուսանկարներում նա ցնցող տեսք ունի։ «Վայրի» գեղեցկուհու հետևորդներին հիացրել են նրա կերպարները։ Ոմանք նշել են, որ Ռուբինան մոգական է ու շատ հմայիչ։


Ամիսներ առաջ 23-ամյա Ռուբինան հայտնվել էր նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի` «Harpers Bazaar»–ի կատարյան տարբերակի շապիկին։ Ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեգ Սուելսն էր, որը նկարահանել է Քիմ Քարդաշյանի «Skims» և «KKW Beauty» ապրանքանիշների գովազդային վերջին արշավները։

Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է «Victoria’s Secret» կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։








No comments:

READ MORE