«Ճգնաժամային կառավարում» մենագրության լրացված, բարեփոխված տարբերակը. փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան - www.aragnews.info

Լրահոս

Լրահոս

Translate

9/04/2020

«Ճգնաժամային կառավարում» մենագրության լրացված, բարեփոխված տարբերակը. փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան

     Լույս է տեսել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Ճգնաժամային կառավարում» մենագրության լրացված, բարեփոխված տարբերակը: Գիրքն առաջին անգամ լույս էր տեսել 2012 թվականին:



Ըստ հեղինակի, առաջին հրատարակությունից հետո շատ փոփոխություններ եւ զարգացումներ են եղել, որոնք էլ արտացոլված են նոր գրքում: Վերնագիրը չի փոխվել միտումնավոր եւ այն գիտակցությամբ, որ երեւա գիտության «Ճգնաժամային կառավարում» ուղղության զարգացումը, ձեւավորումն ու կայացումը: Գրքի նպատակներից մեկն էլ ճգնաժամային կառավարում ուղղությունը առանձին գիտություն դարձնելուն նպաստելն է:


«Ճգնաժամային կառավարում» մենագրության երկրորդ հրատարակությամբ խորացվում են առարկայի գիտական հիմքերը: Աղետի, արտակարգ իրավիճակի, ճգնաժամի ժամանակ օպերատիվ աշխատանքներով զբաղվողը չպետք է մտածի, թե ամենակարեւորը իր աշխատանքն է, աղետների կանխմամբ ու կանխարգելմամբ զբաղվողը չպետք է մտածի, թե ամենակարեւորը իր աշխատանքն է: Ճգնաժամային կառավարումը աղետից առաջ, ընթացքում, հետո այս երկուսի ճիշտ համադրումն է:


«Ճգնաժամային կառավարում» մենագրության լրացված, բարեփոխված տարբերակը օգտակար կլինի ինչպես ՃԿՊԱ դասախոսներին եւ ուսանողներին, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության եւ բնակչության պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետներին:


Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

No comments:

READ MORE