Մարուքյանը հանդիպեց ԱԺ-ի դիմաց ակցիա անող քաղաքացիների հետ. Ռուսաստան մեկնել ցանկացողները դժգոհ են ԱԳՆ-ից - www.aragnews.info

Լրահոս

Լրահոս

Translate

9/04/2020

Մարուքյանը հանդիպեց ԱԺ-ի դիմաց ակցիա անող քաղաքացիների հետ. Ռուսաստան մեկնել ցանկացողները դժգոհ են ԱԳՆ-ից

 Ռուսաստան մեկնել ցանկացողները այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց։ Վերջիններս պնդում են, որ դիմել են տարբեր պատկան մարմինների՝ ԱԳՆ, Կառավարության շենքի դիմաց են իրականացրել ակցիաներ, սակայն իրենց ոչ ոք չի մոտեցել.«Հանդիպել ենք միայն Արտաքին գործերի նախարարի հետ, որից որ պատասխաններ դեռ չունենք։ Այսօր էլ ակնկալում ենք, որ ԱԺ-ից պատգամավորներ կիջնեն և կտան սպառիչ պատասխաններ»։


Ակցիա իրականացնողների հետ հանդիպմանն եկավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը նշեց, որ իրենց առաջարկը այն է, որ պետք է ողջամիտ սահմանափակումներ լինեն և սահմանները պետք է շարունակվեն փակ մնալ։

Մարուքյանը նշեց, որ ինքը հույս ուներ որ վարչապետը կամ պարետը կդիմեին Վրաստանի փոխվարչապետին կամ վարչապետին՝ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան հայերի գնալն կազմակերպելու համար.«Վրաստանում ՀՀ դեսպանատունն է դիմել, ասել են՝ չի լինի, կլինի միայն ավտոբուսով։ Ես ոնց հասկանում եմ չեն բանակցել»․


Քաղաքացիներն իրենց բողոքն արտահայտելիս նշեցին, որ գոհ չեն ԱԳՆ-ի վարած քաղաքականությունից և միգուցե պետությունը չի ուզում բացել սահմանները։



No comments:

READ MORE