Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն է:
«Կարանտինի հայտարարումը վատթարագույն ազդակ է լինելու այլ երկրների համար. այդ երկրներն ունեն լեգիտիմ մտավախություն, որ ՀՀ-ի հետ սահմանները չպետք է բացվեն»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ՌԴ մեկնել ցանկացող մարդիկ պատանդի կարգավիճակով մնացել են այստեղ:
Նրա խոսքով` 6 ամսով «կարանտին» բառը լսելով` բնականաբար որևէ երկիր ՀՀ-ի հետ օդային սահմանը չի բացի. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանշանակ սա անթույլատրելի է համարում»:
No comments:
Post a Comment