Ավտովթար Սիսիան-Երեւան ճանապարհին. 28-ամյա կնոջ վիճակը միջին ծանրության է - www.aragnews.info

Լրահոս

Լրահոս

Translate

9/04/2020

Ավտովթար Սիսիան-Երեւան ճանապարհին. 28-ամյա կնոջ վիճակը միջին ծանրության է



Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին, ժամը 19։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ճամփեզրին։ Ուղեւոր Լուսինե Ջ․-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

No comments:

READ MORE