Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց
դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին
և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստներին։
Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro
Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության
էին հասել, որի համաձայն խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի
ազգային հավաքականը։ Տևական բանակցություններից հետո ՀՖՖ-ի և Konami-ի միջև ստորագրվեց
պայմանագիր, որով հիմք դրվեց համագործակցության ավելի լայն շրջանակների։ Առաջիկայում
ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է PES 2020-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են
Հայաստանը 2020 թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-football-ի միջազգային մրցաշարին։
Մասնակցության կարգի և այլ մանրամասների մասին ՀՖՖ-ն շուտով կտեղեկացնի։
No comments:
Post a Comment