Կալիֆոռնիայի բնակչուհի Ալիսա Վասկեսը սոցցանցերում հայտնի է
որպես «ամենասեքսուալ տատիկ»:
Ալիսան 40 տարեկան է, սակայն, ինչպես նշում են նրա երկրպագուները
և հենց ինքը, գեղեցկուհին 25 տարեկանի տեսք ունի:
Սակայն տեխնիկապես նա իրոք երկու թոռների տատիկ և երկու երեխաների
մայր է: Իր առաջնեկին Ալիսան ունեցել է 16 տարեկանում, իսկ 3 տարի անց ծնվել է նրա
երկրորդ երեխան: Ի դեպ, նրա երեխաները նույն ուղին են ընտրել. երկուսն էլ ծնող են դարձել
20 տարեկանում:
Daily Star պարբերականին տված հարցազրույցում սեքսուալ թխահերը
հայտարարել է, որ գտնվում է ուժերի և գրավչության ծաղկման շրջանում:
«Ես միայն քսան տարեկան էի, երբ երկու երեխայի մայր դարձա:
Ես իմ մասին մտածելու ժամանակ չունեի, ես գտնվում էի գոյատևման
ռեժիմում:
Հիմա վերջապես կարող եմ վայելել կյանքը»,- ասել է գեղեցկուհին:
No comments:
Post a Comment