Numbeo վիճակագրական ռեսուրսը հրապարակել է աշխարհի ամենաթանկ
քաղաքների վարկանիշը: Հունվարի համար ընկերության հաշվետվության մեջ առաջատարը, ըստ
«կյանքի արժեքի ինդեքսի», դարձել է Ցյուրիխը:
Առաջին հնգյակի բոլոր տեղերը բաշխվել են շվեյցարական քաղաքների
միջեւ: Ցյուրիխին հաջորդում են Բազելը, Լոզանը, Ժնեւը եւ Բեռնը:
Տասնյակում նաեւ տեղ են գտել Ստավանգերը, Օսլոն եւ Տրոնհեյմը
(բոլորն էլ՝ Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա): Ռուսաստանի ամենաթանկ
քաղաք է ճանաչվել Մոսկվան, որը 251-րդ տեղում է:
Ընդամենը ցուցակում ներառված է 440 քաղաք: Ինչպես նշվում է ծառայության
կայքում, «կյանքի արժեքի ինդեքսը» հաշվարկվում է խանութներում եւ ռեստորաններում գների,
տրանսպորտով երթեւեկության գների, կոմունալ ծառայությունների համար ծախսերի, ինչպես
նաեւ տեղի բնակչության գնողունակության հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
No comments:
Post a Comment