«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի աղետի ժամանակ հերոսաբար
զոհվել են ոչ միայն ինքնաթիռի անձնակազմը, այլ նաև ՌԴ Մուրմանսկ քաղաքի բնակչուհի,
միայնակ մայր Ալբինա Պիլիպչուկը:
Հանրային կապերի մասնագետ Ալբինա Պիլիպչուկը աշխատանքի բերումով
գործընկերուհու հետ միասին գնացել էր Մոսկվա
:
Մայիսի 5-ին նրանք հետ էին վերադառնում Մուրմանսկ՝ իրենց
տուն, հարազատների մոտ: Ինքնաթիռում Ալբինան նստում էր 9-րդ շարքում: Երբ հրդեհով բռնկված սուպերջեթը վայրէջք
էր կատարում, ուղևորները խուճապահար վազում էին դեպի ելքը, բայց Ալբինան այլ կերպ վարվեց:
Մայրական սիրտը նրան ուղորդեց դեպի ինքնաթիռի պոչի հատված,
որտեղ գոռում էին և օգնություն կանչում ինչ-որ մեկի երեխաները: Ալբինան հասկանում էր,
որ նրանց օգնություն է պետք և չկարողացավ մերժել...
Հետագայում հենց այդտեղ էլ հայտնաբերվեց նրա դին. հայտնում
է Mash լրատվականը: Ալբինան 10-ամյա որդի ուներ, ում նա միայնակ էր խնամում:Фото:
соцсети
Պաշտոնական տվյալներով
«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի աղետի ժամանակ զոհվել է 41 մարդ: Մինչև 11 տարեկան
բոլոր երեխաները փրկվել են:
No comments:
Post a Comment