Ի՛նչ խոսք, մարդկանց
մեծ մասը ձգտում է առողջ ապրելակերպ վարել, քանի որ սննդարար դիետաները լիարժեք կյանքի
և երկարակեցության գրավականն են: Սակայն առողջ սննդակարգի հաճելի «ազդեցություններից»
մեկն էլ գեղեցիկ արտաքինն է: Ի դեպ, ուրախալի է այն հանգամանքը, որ կան մթերքներ, որոնք
նույնչափ օգտակար են թե՛ մեր կենսական կարևոր օրգանների աշխատանքի, թե՛ արտաքին տեսքի
համար:
Խնձոր
Մենք տարված ենք էկզոտիկ մրգատեսակներով, մինչդեռ այս դասական
միրգը հարուստ է հակաբորբոքային տարրերով, ինչպես նաև՝ քաղցկեղի դեմ պայքարող սննդարար
նյութերով և կվերցետին հակաօքսիդանտով: Բացի այդ, խնձորը պարունակում է մանրաթելեր,
որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, ինչպես նաև մաքրում են օրգանիզմը:
Ձիթապտղի յուղ
Բուսական յուղի այս տեսակը ուժեղ հակաբորբոքային է : Նրա մեջ
պարունակվող կենսական կարևոր ճարպաթթուները սնուցում են մաշկը: Խորհուրդ է տրվում այն
օգտագործել թե՛ ճաշատեսակներ, թե՛ աղցաններ պատրաստելիս:
Կանաչ թեյ
Այս ըմպելիքը օգնում
է պայքարել բորբոքումների և բջջային վնասվածքների դեմ՝ նվազեցնելով տարիքային նշանները,
ինչպես նաև՝ ապահովագրելով սրտային հիվանդություններից և քաղցկեղից:
Մուգ շոկոլադ
Հավերժ ճշմարտություն. մուգ շոկոլադն օգտակար է առողջությանը:
Արժե նախընտրությունը տալ 80% կակաոյի հատիկներ պարունակող շոկոլադին` հակաօքսիդանտների
առավել մեծ բաժին ստանալու և ավելորդ շաքարից խուսափելու համար:
No comments:
Post a Comment