Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին տեղի ունեցավ օդային շքերթը, և իհարկե պատվո երթը՝ մեր փառապանծ վետերանների մասնակցությամբ:
Երևանի «Հաղթանակի» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անցկացվեց պատվո երթ՝ փառապանծ վետերանների մասնակցությամբ: Նրանք զինվորականների ուղեկցությամբ այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խորանհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազում զոհվածների հիշատակին:
ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների չվերթը մեկնարկել է Գյումրիից, դրանք եկել են Երևան՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ ցուցադրելու օդային հնարքներ:
Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։
No comments:
Post a Comment