Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ էլ մտահոգում է հարցը,
թե տղամարդիկ կանանց հատկապես որ հատկություններն են գնահատում:
Նախ ասենք, որ տարիքի հետ տղամարդկանց ցանկությունները՝ կապված
հակառակ սեռի հետ, փոխվում են: 20-25 տարեկանում տղաները շեշտը դնում են կնոջ գեղեցկության
ու սեքսուալության վրա ու հաճախ ցանկանում են ունենալ ոչ թե լուրջ, այլ ժամանակավոր
հարաբերություններ:
30 տարեկանին մոտ տղամարդիկ սկսում են ավելի շատ գնահատել
կնոջ մեղմությունը, ներքին գեղեցկությունը, կենցաղավարությունը, քանի որ այդ տարիքում
նրանք առավել հաճախ մտածում են ընտանիք կազմելու մասին:
40 տարեկանից հետո տղամարդու համար առաջնային են դառնում
կնոջ համբերատարությունն ու զիջողականությունը:
Այնուամենայնիվ, կողակցին գեղեցիկ տեսնելու ձգտումը ոչ մի
տարիքում լիովին չի մարում տղամարդկանց մեջ: Այնպես որ, սխալ են այն կանայք, ովքեր
միայն երիտասարդ տարիքում են հիշում մանիկյուրի, վարսահարդարման ու հագուստի մասին,
իսկ տարիքի հետ իրենց թույլ են տալիս մոռանալ, որ պետք է ֆորմայի մեջ լինել, հաճախ
գիրանում են ու դառնում անխնամ: Շատ կանայք, ովքեր 30-ից հետո սկսում են քաշ հավաքել,
ասում են՝ իբր տղամարդկանց դուր չեն գալիս նիհար աղջիկները. այո, դա ճիշտ է, բայց մի
բան է թմբլիկությունը, մեկ այլ բան ճարպակալումը:
Տղամարդիկ կանանց մեջ բարձր են գնահատում են նաև առողջ անկախությունը,
որը չի տանում ֆեմինիզմի, շփվելու կարողությունը, խելքը, բայց ոչ ինտելեկտով բոլորին
բուռը հավաքելու ցանկությունը, հումորի զգացումը, իրեն հետևելու կարողությունը:
No comments:
Post a Comment