1. Տանձ
Դանդաղաշարժ, անշտապ, ողջախոհ, քնքուշ, բայց համառ: Եթե նրան
դուր չեն գալիս ընկերուհու սովորությունները, երկար կտանջի նրան և կփորձի վերադաստիարակել:
2. Բանան
Հոգատար ու նուրբ: Ամբողջովին տրվում է սիրուն և պահանջում է
նմանատիպ վերաբերմունք ընկերուհուց կամ կնոջից: Եթե ամուսնության մեջ չի ստանում ցանկալին,
ապա չի լքում կնոջը, սակայն սիրուհի է պահում:
3. Դեղձ
Էմոցիոնալ, զգայուն, հնարամիտ սիրեկան է: Նա քեզ այլ կե՞րպ է
թվում: Գուցե որովհետև չես թողնում, որ իրեն ամբողջությամբ դրսևորի:
4. Խնձոր
Կրքոտ և ագրեսիվ: Նրա հետ չես ձանձրանա: Ամուսնությանը լուրջ
է վերաբերվում, ամուսնանում է միայն երկար մտածելուց հետո:
5. Սալոր
Հնարամիտ և պրակտիկ, սակայն որպես սիրեկան ձանձրալի է: Գործերում
հաջողակ է, կենցաղում՝ պահպանողական: Նրանից լավ ամուսին դուրս կգա:
6. Ելակ
Սիրում է սիրախաղ, հաճույքով սիրախաղում է կանանց հետ: Հեշտորեն
դավաճանում է: Անփոխարինելի է հաճելի և անմիջական ժամանակ անցկացնելու համար:
7. Նարինջ
Մի փոքր նյարդային է և մանրախնդիր: Բարեխիղճ աշխատող և հավատարիմ
ամուսին է: Ամուսնանում է ուշ տարիքում: Սիրում է, երբ տանն ամեն ինչ կարգուկանոնի
մեջ է:
8. Ձմերուկ
Անվստահելի, երազկոտ, աշխատում է ոչ ուժերի ներածին չափով: Սիրում
է նույն ձևով: Ունի իրեն կարգադրություններ տվող կնոջ կարիք, բայց հնազանդվում է ոչ
հեշտորեն:
No comments:
Post a Comment