1. Դուք պատասխանատվություն
չեք ստանձնում ստեղծված իրավիճակի համար
Բավական մեծ թվով մարդիկ սովորություն ունեն իրենց սխալների
եւ ստեղծված իրավիճակի համար մեղադրել ճակատագրին կամ անհաջողությանը: Եվ միայն քչերն
են խոստովանում, որ իրավիճակը, որում հայտնվել են, հենց իրենց կատարած ընտրության հետեւանք
է: Կյանքում դա այն հիմքն է, որը պետք է ուղղել՝ հետագայում հասունանալու համար: Դուք
պետք է իրավիճակն ընդունեք, պատասխանատվություն ստանձնեք, դաս քաղեք, անհրաժեշտ սրբագրումներ
կատարեք եւ առաջ շարժվեք:
2. Դուք հանձնվել եք ձեր վախերին
Եթե մեծ գործ եք իրականացնում եւ գնում եք դեպի ձեր նպատակները,
ապա անպայման կբախվեք այնպիսի իրավիճակների, որոնք ձեզ կվախեցնեն եւ անհարմարություն
կպատճառեն: Ի՞նչ անել համանման դեպքերում: Շարժվել առաջ՝ չկորցնելով էնտուզիազմը: Հիշեք,
վախը, որին երբեմն թույլ ենք տալիս կառավարել մեր կյանքը, իրավամբ սարսափեցնող է եւ
միանգամայն անպիտան: Հատկապես, եթե հաշվի առնենք մի շատ կարեւոր փաստ. վախը ընդամենը
մեր երեւակայության պտուղն է:
3. Դուք շարունակում եք անտեսել ձեր կոչումը
Այն, ինչ փնտրում եք, գիտակցում եք դա, թե ոչ, այն բանի զգացողությունն
է, որ ողջ եք եւ ապրում եք ձեր կյանքը, ձեր ուղին: Դուք պարտավոր չեք մյուսներին բավարարել:
Դուք ընդամենը պետք է գտնեք ինչ-որ բան, որին հավատում եք, այն, ինչը կամրացնի ձեզ
եւ կօգնի առաջ շարժվել՝ անկախ գործողություններից եւ շրջապատողների կարծիքից: Ավելի
լավ է սեփական ոչ կատարյալ կյանքն ապրել, քան ուրշի անթերի կյանքով ապրել:
4. Դուք վարժվել եք բացասականին
Բանն այն չէ, թե ինչպես եք նայում իրերին, այլ այն, թե ինչ
եք տեսնում: Ամենամեծ խոչընդոտը, որ դուք պետք է հաղթահարեք, դա ձեր գլխի մեջ եղած
խոչընդոտն է: Եթե ձեր մտածողությունը չեք կառավարում, ապա այն կկառավարի ձեզ: Բացասական
մտքերը մոլախոտի նման են: Եթե ամբողջովին չազատվեք արմատից, նրանք նորից ու նորից կաճեն:
Այնպես որ, ճակատագիրը ձեր ձեռքը վերցրեք: Հավատացեք ձեզ: Ուշադրություն մի դարձրեք
նրանց, ովքեր ձեզ զրկում են ինքնավստահությունից: Խուսափեք այն մարդկանցից, իրերից
եւ սովորություններից, որոնք ձեր կյանքի մեջ բացականն են ներդնում: Մի հանձնվեք եւ
թույլ մի տվեք բացասականին նվաճել ձեզ:
5. Չեք գնահատում այն, ինչ ունեք
Մեկ րոպեով կանգ առեք: Դանդաղ եւ խորը շունչ քաշեք: Հիմա
արտաշնչեք: Զգացեք ձեր շնչառության ողջ հմայքը: Եվ ասեք. «Շնորհակալություն»: Հնարավոր
է, որ այսօր արթնացել եք գլխացավով կամ ատամնացավով, բայց չէ՞ որ արթնացել եք: Դուք
ավելի լավ օրեր էլ եք ունեցել, քան սա, բայց չէ՞ որ եղել են նաեւ ավելի վատերը: Այսօր
դուք չունեք այն ամենը, ինչ ցանկանում եք, բայց ունեք ամեն ինչ, որպեսզի առաջ շարժվեք:
Կյանքն անկատար է, սակայն միանշանակ հիասքանչ է:
No comments:
Post a Comment