«Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով
վերաբերվել: Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել,
այստե՛ղ և հիմա՛...հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն էդպես
էլ լինում է մեր իրականությունում:
Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք
տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն:
Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների,
Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, և հավատա ոչ
միայն նրանց:
Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո:
Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար
չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին, որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ
իրականությունն ու բարությամբդ և արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները: Շնորհավոր
ծնունդդ սիրո՜ աղջիկ»,-գրել է նա։
No comments:
Post a Comment