Ուգանդա նահանգում Կայունգա մզկիթի իմամ Մուհամեդ Մութուբուին
վերջերս հանել են պաշտոնից, քանի որ նրա կինը գողացել է հարևանի հեռուստացույցը: Սակայն
սա ամենը չէ: Հետաքննությունը պարզել է, որ իմամի կինն ամենևին էլ կին չէ, տղամարդ
է:
Daily Monitor-ը գրում է, որ թեև ամուսնությունից հետո 2 շաբաթ
է անցել, սակայն իմամը բնավ էլ ուշադրություն չի դարձրել իր կենակցի իրական սեռին և
երբ իմացել է ճշմարտությունը, մեծ հիասթափություն է ապրել: Դրան գումարվել է նաև մյուս
հարվածը՝ մզկիթից հեռացնելը: Ըստ աղբյուրի՝ այժմ խաբված ամուսինը փորձում է ուշքի գալ
բարեկամների տանը: Վերադառնալ այն տուն, որտեղ ինքը ապրել է «կնոջ» հետ, դեռ չի պատրաստվում:
Իմամի հարևաններն էլ պատմել են, որ արտաքինից բոլորովին հնարավոր
չի եղել կռահել, որ նրա կինը իրականում տղամարդ է:
Նա մեծ հաճույքով արել է բոլոր տնային
գործերը՝ եփել է, լվացել, մաքրել:
No comments:
Post a Comment