1. Տղամարդու համար սեքսն առաջին հերթին ֆիզիոլոգիական պահանջմունք
է, սովի կամ բնական կարիքների նման: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այլ կնոջ
հետ տղամարդու սեքսը դավաճանություն չհամարել հարաբերությունների սկզբնական փուլում:
2. Երբեք մի վերածեք
սեքսը սիրելիին մանիպուլյացիայի ենթարկելու գործիքի: Բանն այն է, որ տղամարդու ֆիզիոլոգիան
այնպես է կառուցված, որ ցանկության առաջացման դեպքում այն պետք է անհապաղ ի կատար ածել:
Ավելի լավ է զիջել տղամարդուն, անգամ եթե տվյալ պահին սեռական մտերմության ցանկություն
չունեք:
3. Կանայք պատկերացում անգամ չունեն, որ ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ
շատ ավելի ամաչկոտ են, քան երևում է առաջին հայացքից: Անգամ եթե նրանք որոշակի ֆանտազիաներ
ունեն, միշտ չէ, որ պատրաստ են կիսվել դրանցով իրենց զուգընկերուհիների հետ: Ուստի
կանայք չպետք է ամաչեն տղամարդու հետ ինչ-որ նոր բան փորձելուց:
4. Կանայք պետք է հիշեն, որ տղամարդիկ սեքսի և հարաբերությունների
համար իդեալական կազմվածքով կանանց չեն փնտրում: Եթե տղամարդը սիրում և ցանկանում է
ձեզ, ապա հավատացեք նրան: Տղամարդիկ հաճախ չեն էլ նկատում կանանց փոքր կուրծքը, ազդրերի
ցեյլուլիտն ու որովայնի ծալքերը: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է անտեսեք ձեզ և
ձեր մարմինը, բայց բարդույթավորվել էլ պետք չէ:
5. Հիշեք, որ եթե տղամարդն ամեն կերպ փորձում է իրեն սեքս-գիգանտ
ներկայացնել, ապա անկողնում նա հավանաբար հեռու է այդ կերպարից:
6. Տղամարդկանց ամենամեծ վախն անկարողությունն է ամենակարևոր
պահին: Առողջ տղամարդկանց մոտ դա պատահում է դեպքերի 12-17%-ում: Եթե ձեր տղամարդու
հետ նման բան է պատահել, ապա պետք չի ծիծաղել կամ խղճահարվել: Նման դեպքերում ավելի
լավ է աջակցել սիրելիին՝ ուշադրությունը չկենտրոնացնելով դեպքի վրա:
No comments:
Post a Comment